«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում, իսկ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք վերադառնանք մեր իրականություն, հիշենք բոլոր այն գործընթացները, որ նախկինում են տեղի ունեցել՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետի կարծիքով ՍԴ-ն այս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը