News.am-ը գրում է․
«2019 թվականից մեր կողմից ներկայացվել են մի շարք դիմումներ Բարձր դատարանին, որոնց մի մասը վարույթ է ընդունվել, մի մասը վարույթ չի ընդունվել, սակայն Սահմանադրական դատարանի կողմից կարևոր իրավական դիրքորոշումներ են արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը, պատասանելով դիտարկմանը, որ ինքը եւ իրր գործընկերները տարբեր առիթներով այլ դիմումներ ևս ներկայացրել են Սահմանադրական դատարան, այսօր, այլ, ի՞նչ գործեր են քննվում որոնք վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանին կամ մարտի 1-ի գործին, ի՞նչ կարևորություն ուեն դրանք և ի՞նչ ընթացքում են:
Ըստ Վարդեւանյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումները կարելի է բաժանել երկու խմբի՝ հերթական իրավունքի խախտման, ոլորտում դատավարական երաշխիքների զարգացման (ինչպես օրինակ մայիսի 7-ի Սահմանադրական դատարանի որոշումը) և մյուս խումբը նյութական իրավունքի նորմերի՝ ինչպես օրինակ քրեական օրենսգրքի աղմկահարույց և քննարկված 300.1-րդ հոդվածը կամ Սահմանադրությամբ երաշխավորված բայց օրենսդրությամբ չիրացված գործառութային անձեռնմխելիության ինստիտուտի հարցը:
«Ներկայումս մեր երկու դիմումները քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, որոնք վարույթ էին ընդունվել, գտնվում է Բարձր դատարանում կասեցված վարույթի կարգավիճակում և փաստացի խնդրի վերաբերյալ ինտենսիվ փուլ է սպասվում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում: Միաժամանակ առաջին խմբի ընթացիկ, հերթական իրավունքի խախտման խմբին պատկանող մեկ այլ դիմում վերջերս ներկայացվել էր Սահմանադրական դատարանին, սակայն այն իրենից կոնկրետ գործի վերաբերյալ լուրջ, էական հարցադրում չի ներկայացնում: Այն առավելապես վերաբերում է ոլորտի կատարելագործման հնարավորությանը: Կարելի է ասել, այդ դիմումը իրենից ենթադրում է կալանավորման գործերով արդար դատաքննության որակի բարձրացման հարց, որը սակայն չէր առաջանա, եթե Վճռաբեկ դատարանը առավել պատշաճ կերպով, ջանասիրաբար մոտենար հարցին: Հուսով ենք, որ հենց վերջիններիս կողմից այս հարցի բարձրացումից հետո կվերացվեն այդ խնդիրները, քանի որ դրա հնարավորությունները առկա են, սակայն գործնականում չեն ապահովվել»,– ասաց Վարդեւանյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը