Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխել են ճանապարհային ոստիկանի կողմից թմրամիջոց ձեռք բերելու փորձը։
Ոստիկանության կապիտանը աշխատանքի ժամին ծառայողական մեքենայով մոտեցել էր պայմանավորված վայր, որ մի տղամարդուց թմրամիջոց վերցներ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթով և կաթուցիչով մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։
Հանգամանքները պարզվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը