«Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի քրեական գործի հիմնական նպատակն է վնասել Հրայր Թովմասյանի բարեկամների՞ն, թե՞ ճնշում գործադրել»,- լրագրողի հարցին ի պատասխան փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց․ «Երևի երկուսն էլ, որովհետև կալանավորման որևէ այլ պատճառ չկա։ Եթե նույնիսկ կա կասկած, որ Նորայրը դա արել է իսկ դա սուտ է, բայց կալանքի իմաստ չկա։ Զուտ իրավական առումով չկա։ Մարդը կարող է մեղքն ընդունել, գործը կարճվի, գնա տուն։ Էստեղ մարդու կալանավորելու իմաստը ո՞րն է, եթե ոչ ցավ պատճառելը, վատ վիճակում դնելը։ Հեշտ չէ, երբ «քո պատճառով» քո անմեղ ընկերը հայտնվում է բանտում։ Ծանրագհույն դեպք է, հատուկ է արվում»։
Տիգրան Աթանեսյանի խոսքով, մեր դատական համակարգը ոչ միայն վերադարձել է վատագույն ավանդույթներին, այլև մի բան էլ ներքև է իջել։
«Երբ իմացանք, որ Արտուշ Գաբրիելյանն է դատավորը, պաշտպաններով հասկացանք ու Նորայրին էլ ասացինք՝ գնալու ես նստես, Նորայր ջան, շանս չկա։ Երբ տեսնենք վերաքննիչում ով է դատավորը, կարելի է 99 տոկոսով հասկանալ՝ ինչ կլինի»,- ասաց փաստաբանն ու հավելեց․ «Նորայրին զգուշացրել ենք՝ նստած ես նրա համար, որ ինչ-որ մեկի հարազատն ես ու ընկերն ես, իսկ դա կարող է մի քիչ երկար տևել։ Մենք ունենք այսպիսի երկիր այսօր, որ դու կարող ես նստել, որովհետև մեկի ընկերն ես»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը