Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել էր նաև տուժողներից մեկի պաշտպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը