ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՞նչ տեղի կունենա, եթե ՍԴ-ն քննության (վարույթ) ընդունի ԱԺ-ի դիմումը
Իմ մասնագիտական համոզմամբ, եթե ԱԺ-ի կողմից ժամկետի խախտմաբ ներկայացված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունի (հիմնական քննության վերցնի), և ոչ թե մերժի վարույթ ընդունել այդ դիմումը՝ դրա ներկայացման համար նախատեսված ժամկետը խախտված լինելու պատճառաբանությամբ, ապա մեծ վտանգի տակ կդրվի ՍԴ-ի ամբողջ գործունեությունը:
ՍԴ-ն դրանով կստեղծի այնպիսի հնարավորություն, ինչով ԱԺ-ն կկարողանա, օրինակ՝ այս նույն դիմումի (որոշման) մեջ փոխել դատավորի անուն ազգանունը, մեկ շնչով 6 դատավորի համար այդպիսի որոշումներ ընդունել, ՍԴ-ն էլ այդ 6 որոշումները կընդունի վարույթ և դրանով կկասեցնի ՍԴ-ի 6 դատավորների լիազորությունները ու այդպիսով կպարալիզացվի Սահմանադրական դատարանը:
Հիշեցնեմ, որ վարույթ ընդունելու պահից կասեցվում է դատավորի լիազորությունները մինչև քննության ավարտը, իսկ եթե 6 դատավորի լիազորությունները կասեցվեն, ապա այլևս երբեք ՍԴ-ն չի կարողանա քննություն իրականացնել:
Իրավագիտությանը հայտնի է, որ երբեք չի կարելի ընդունել այնպիսի որոշումներ կամ մեկնաբանություններ, որոնք կարող են ստեղծել ճգնաժամ:
Հետևաբար, ես գտնում եմ, որ ՍԴ-ն չպետք է վարույթ ընդունի ԱԺ դիմումը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը