ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։ Ըստ դատարանի՝ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը փաստաբանների դիմումը սեպտեմբերի 17-ին մերժեց։
Հիշեցնենք, որ դատավոր Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը՝ հաշվի առնելով խիստ բացասական վարկանիշը, որդու գործունեությունը և այլն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը