27 09 2019

Դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանները դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին։ Պաշտպանի խոսքով՝ դատարանն ակնհայտ կոպիտ խախտումներ է թույլ տվել։

«Երբ անձին ներկայացնում են կալանավորման միջնորդություն, պարտադիր պետք է դատարանին ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյո՞ք այն մեղադրանքը, որ անձին ներկայացվում է, ինքը կապ ունի՞ այդ մեղադրանքների հետ։ Սա պարտադիր պայմանի նվազագույն շեմ է, որ դատարանը պետք է հաստատի, որ կարողանան անձին կալանավորել։ Խոսքը հիմնավոր կասկածի մասին է»,-պարզաբանեց փաստաբանը՝ հավելելով, որ դատական ակտը և դատարանի տրամադրության տակ առկա նյութերը ուսումնասիրելուց հետո ակնհայտ է , որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ։

«Պետք է անձերից վեր կանգնեն, դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել»,-ասաց Երեմ Սարգսյանը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ