24 09 2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

Հիմք ընդունելով սեպտեմբերի 4-ի Սահմանադրական դատարանի որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ