18 09 2019

Որոշ կոռուպցիոներներ մտածել են՝ ԱԱԾ-ում խառն են․ Փաշինյան

Որոշ կոռուպցիոներներ մտածել են՝ ԱԱԾ-ում խառն են․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: 

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը:

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:

Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ