«Այս գործի քննության ընթացքում շատ ավելի կոպիտ միջամտություններ են եղել արդարադատության իրականացմանը, որոնց փաստերը դատախազությունն ունենալով դատախազությունն ընթացք չի տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը պաշտպանն ասաց. «Նախ հայտարարվում է, որ ՍԴ որոշումն ապօրինի է. երեկ այդպիսի հայտարարություն եղավ: Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, բաց տեքստով ասում էին, որ ՍԴ որոշումը լեգիտիմ չէ, օրինական չէ, դատավորները օրինական կազմով չեն այդ որոշումը կայացրել: Ըստ էության՝ դա էր իրենց ասածը: Սա նշանակում է հետևյալը՝ այսօր գործը քննող դատավորը խորհրդակցական սենյակում է գտնվում և պիտի որոշի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակի՞, թե՞ ոչ: Եթե երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային հայտարարում են՝ ՍԴ որոշումն օրինական չէ, լեգիտիմ չէ, սա ճնշում է դատավորի նկատմամբ»,-նշեց Ալումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը