12 09 2019

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստին զուգահեռ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց էին անում՝ պահանջելով կատարել ՍԴ որոշումը և ազատ արձակել երկրորդ նախագահին։ Լարված իրավիճակից հետո աջակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ