«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ և իմ տպավորությունն այնպիսին է, որ այս գործով որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Սա անձնավորված գործ է, քաղաքական հետապնդման էլեմենտ կա այստեղ, և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում և Հայաստանում նախագահ է եղել։ Մեկ–մեկ մտածում ես, որ իմ՝ նախկին նախագահիս նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, ես մի բան եմ հասկանում , որ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Երկրորդ նախագահի՝ աա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է և այս գործի մասին գրվելու է դասագրքերում. «Հիմա սա է վիճակը , իմ տպավորությամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է գրվելու այս գործի մասին և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին, ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու սրա բացասական հերոսները: Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է այս քրեական գործի պատմության ևս մեկ էջ, թե ինչպիսին է լինելու այս էջը, կախված է ձեզանից»,–ասաց նա, ապա դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը