Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում հայտնեց, որ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման գնահատման նոր բալային համակարգը կարգավորում ունի, որը թույլ է տալիս վերականգնել վարորդական իրավունքը:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ եթե վարորդն առաջին անգամ 9 բալ է կորցրել և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո կարող է տեսական քննություն հանձնել և վերականգնել իր վարորդական իրավունքը:
«Նույնիսկ եթե վարորդը չի ծախսել իր 9 բալերը, սակայն ունի քիչ քանակությամբ բալեր, ապա կարող է կրկին թեստ հանձնել: Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 բալ »,- ասաց Հովհաննես Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը