09 09 2019

ՍԴ որոշումը շատ հստակ է, մինչդեռ փորձ է արվում արհեստականորեն քաղաքականցել այն. Լ.Ալավերդյան

ՍԴ որոշումը շատ հստակ է, մինչդեռ փորձ է արվում արհեստականորեն քաղաքականցել այն. Լ.Ալավերդյան

«Տեղի է ունեցել իրավական գործառույթ, ես զարմանում եմ, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում դրա քաղաքական շեշտադրումներին, քան նայում են, թե սույն որոշումը ինչի մասին է»:

Այս մասին Yerevan Today-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը: Նրա խոսքով, կա կոնկերտ իրավական գործընթաց, մինչդեռ այն արհեստականորեն քաղաքականացվում է:

«Հասարակության մեջ շարունակվում է կարծիքի ստեղծումը քաղաքական ենթատեքստով, քան իրավական: Դա շատ մտահոգիչ է, մենք խնդիր ունենք այսօր իրավական պետության կայացման նոր հնարավորությունները օգտագործել, կամ չօգտագործել, մենք անտեսում ենք մեզ ընձեռված այդ հնարավորությունը, լինի դա իշխանության կողմից, թե ուղղորդված հասարկության կողմից:

Երկրորդը, եթե մենք դիտենք բուն որոշումը, ապա դա բավականին հիմնավորված որոշում է, պատահական չէ, որ ՍԴ գործուեությունը բավականին դրական է գնահատվում սահմանադրագետների կողմից և փորձագետների շրջանակներում:

Երրորդ՝ մենք այսօր ունենք և դատախազության մեկնաբանությունը և դատապաշտպանների մեկնաբանությունը: Անշուշտ, ես կարծում եմ, որ խնդիրը բավական հստակ է դրվում դատապաշտպանների կողմից, այն որ դատախազությունը մեկնաբանում է դա որոշում առ ոչինչ, դա մտահոգության երկրորդ աղբյուր է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ տարբեր բաների վրա ենք հիմնվում։ Պատկերացրեք, լայն հասարակության համար իրավիճակն ավելի է խճճվում, երբ լրիվ հակադիր մեկնաբանություններ է լսում, ես կարծում եմ, որ ճիշտ են խոսում դատապաշտպանները:

Երբ ինչ-որ բանի մեջ մարդու մեղադրում ես, գործընթացը պետք է գրագետ վարես, այն գլխից ես պնդում էին, որ բացակայում են այն բոլոր նորմերը, որով որ կարելի էր իրկանացրել այդ նույն ձերբակալումը այդ նույն մեղադրանքով: Ի միջիայլոց որևէ մեկը չի ասում, որ այս ինչոր բանը սխալ են արել, ոչ, դա սխալ էր ի սկզբանե: Այդպես խակ գործ բռնելը խիստ բացասականորեն զարմացնում է ինձ: Ես հույս ունեմ, որ այս գործընթացից մեր հասարակությունը, իրավական հանրությունը ավելի հմուտ, ավելի հասուն և ավելի դեպի արդարադատությանը միտված մտածելակերպով դուրս գա, որովհետև հիմա զարմանալիորեն արհեստականորեն քաղաքականցվում է գործընթացը, չնայած ՍԴ-ն հնարավորինս փորձում է դա մտցնել իրավական դաշտ»,- եզրափակեց իրավապաշտպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ