07 09 2019

ՍԴ որոշումից հետևում է, որ Երկրորդ նախագահն ապօրինի է գտնվում կալանքի տակ. Հայկ Ալումյան



«Սահմանադրական դատարանի որոշումից հետևում է, որ մինչև այս պահը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար է գտնվում կալանքի տակ և նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Պաշտպանը նշեց, որ Սահամանդրությունն ունի դրույք ըստ որի` պաշտոնաթող նախագահը չի կարող պատասխանատվություն կրել այն գործողությունների համար, որոնք կատարվել են իր պաշտոնավարման ժամանակ և դրանք բխել են նրա կարգավիճակից։

«Այսինքն ՍԴ–ն ասում է, որ չկա մարմին և ընթացակարգ, որից կարելի հետևության գալ` պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից թե ոչ։ Չկա այդպիսի մարմին, որը կարող է ասել` այս մեղսագրվող գործողությունների առումով Քոչարյանն անձեռնմխելի չէ»,- ասաց Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ