«Սահմանադրական դատարանը քննարկում է 135-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցը և եթե ՍԴ-ն մեր փաստարկներին համաձայնեց, ապա կստացվի, որ պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացրած որոշումներըպետք է վերանայվեն»,- ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, եթե դիմումները բավարարվեն, սա կարո՞ղ է նշանակել, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, Ալումյանը նկատեց, որ սա չի նշանակում, որ քրեական հետապնդումը դադարեցվելու է այս որոշման ուժով, այլ այն, որ պետք է վերանայվեն բոլոր այն դատական ակտները, որոնցում այս օրենքները կիրառվում են:
Լրագրողները հարց ուղղեցին նաև, որ թե որ փուլից է գործի քննությունը շարունակելու Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նոր դատավորը՝ Աննա Դանիբեկյանը, որին ի պատասխան՝ Հայկ Ալումյանը նշեց.«Աննա Դանիբեկյանը պարտավոր էր խափանման միջոցին անդրադառնալ մինչև անգամ գործի սկսելը: Եվ երբ մենք ասում ենք, որ Աննա Դանիբեկյանը գործի քննությունը սկսել է կոպիտ սխալներով է, հենց դա նկատի ունենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը