26 08 2019

3 օրում մոտ 150 հանցագործություն է բացահայտվել

3 օրում մոտ 150 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 149 դեպք, որոնցից 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9, ծեծի՝ 7, յուրացման կամ վատնման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, անձի առևանգման՝ 3, կողոպուտի, շորթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու ինքնիրավչության՝ 2-ական, բնակարանային գողության, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանի ապօրինի հատման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, քննությանը խոչընդոտելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ