16 08 2019

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել

Այսօր՝ օգոստոսի 16-ին դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել։

Ժողովի ժամանակ դատավորները պետք է ընտրեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր: ԲԴԽ-ում այս պաշտոնը թափուր էր մնացել Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո։

Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների  ընդհանուր թվի կեսից ավելին:

Ընդհանուր ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ