Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 15–ին բավարարելէ նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը:
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»,- գրել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի հատկանիշներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը