Արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Սա ճաշակի կամ նախապաշարմունքների խնդիր չէ. պաշտոնական փաստաթղթերում՝ ««Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործը», կիսաժարգոնային ոճաբանությամբ արտահայտությունը առնվազն իրավաչափ չէ, այդպիսի բառամթերքն ընդունելի է միայն կենցաղային հարթությամբ կամ որոշ վերապահումներով՝ մամուլում:
Քրեական գործն ունի կոնկրետ համար, իսկ հանրությանը հասանելի դարձնելու համար, ընդունված է հակիրճ նշել, թե ում նկատմամբ մեղադրանքին է այն վերաբերում, ինչը բնավ չի նշանակում, թե գործին մեխանիկորեն նոր անուն է «շնորհվում»:
Օպերատիվ ծառայությունում ընդունված է որոշ քրեական գործերին կամ միջոցառումներին պայմանական անվանումներ վերապահելը, սակայն դրանք հանրամատչելի չեն, իսկ պետական մյուս կառույցներն էլ չեն կարող նույն մեթոդաբանությամբ գործել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը