Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ։ Այս մասին նա հայտնել է «Ազատության» հետ զրույցում
«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն»,- նշեց ՍԴ անդամը՝ հավելելով, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, բնականոն հունով աշխատում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը