08 08 2019

ՄԻԵԴ-ի «հակահեղափոխական» պատասխանը Փաշինյանին և Վահե Գրիգորյանին․ 7or.am

ՄԻԵԴ-ի «հակահեղափոխական» պատասխանը Փաշինյանին և Վահե Գրիգորյանին․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը, հաստատել է ՀՀ սահմանադրական դատարանից դիմում ստանալը և տեղեկացրել, որ այդ դիմումում առկա հարցերն առաջնահերթության կարգով են քննարկվելու։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՍԴ–ն դիմել էր ՄԻԵԴ։

ՄԻԵԴ–ի կողմից դիմումի ընդունումն ու դրա արագ քննարկում կազմակերպելու որոշումը բացի Քոչարյանի «գործի» նկատմամբ խիստ ուշադրությունից, նաև այլ բան է նշանակում։

ՄԻԵԴ–ը ՀՀ ՍԴ–ի դիմումն ընդունելով՝ բացարձակ լեգիտիմ է ճանաչել ՍԴ կազմի ու այդ կառույցի նախագահի ստորագրությամբ ուղարկված դիմումը՝ դրանով իսկ անուղղակիորեն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ–ն որպես «բուդկա» Վահե Գրիգորյանի ձեռքերով սեփականաշնորհելու ծրագրերին։

ՄԻԵԴ–ն, ըստ այդմ, երկու ապտակ է հասցրել։ Մեկով Քոչարյանի հետ կապված դիմումն է արագ քննարկելու որոշում կայացրել։ Մյուսով ճանաչել է ՀՀ գործող ՍԴ–ի ու դրա կազմի լեգիտիմությունը՝ աղբարկղն ուղարկելով «ՍԴ դատավոր–անդամ» դեմագոգիկ ձևակերպումը։

Փաշինյանին հիմա այլ բան չի մնում, քան ՍԴ–ն գրավելու հարցում շարունակել ապավինել ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանին, «Ազատություն» ռադիոկայանի «շոպլիկին» ու բանակից ապօրինաբար փախած Արման Բաբաջանյանի լրատվամիջոցին։ Չհաշված «բարեփոխված» Հ1–ը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ