01 08 2019

Վենետիկի հանձնաժողովում փոխարինող անդամի հետ կապված մտահագություն կա. Բադասյան



Հայաստանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել: Լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսելով պատճառի մասին նշեց. «Քանի որ Վենետիկի հանձնաժողովի կանոնադրությամբ պետք է այդ անձը լինի անկախ,հիմնականում գիտնական, օբյեկտիվ կարողանա կարծիք ներկայացնել այդ պատճառով»:

Նախարարը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովում փոխարինող անդամի հետ կապված որոշակի մտահագություններ ունեն. « ՀՀ-ում զարգացող իրադարձութունները կամ իրավական բնույթի զարգացումները, որտեղ Վենետիկի հանձնաժողովը կարող է ներգրավված լինել, լինի անձ, որը կարող է օբյեկտիվորեն ներկայացնել և հավասարակշռված»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ