Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աչքս կպցրեցի ու երազ տեսա, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Ոստիկանություն՝ այն փաստի առթիվ, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչ, պատմական գիտությունների թեկնածու Մովսես Արիստակեսի Խորենացին, անձնական դրդումներից ելնելով, կեղծել է Հայոց պատմության արձանագրությունը՝ Տիգրան Մեծի գահակալության շրջանը մի քանի դար հետ գցելով։
Գնամ քնեմ, տեսնեմ հետո ինչ եղավ։ Որքան հասկացա մեկ այլ առիթով մեր դատախազության ծավալուն պարզաբանումներից՝ նրանք պարտավոր են քրգործ հարուցել, ոտքից-գլուխ պարզել եղելությունը, ապա հայտնաբերել քաղաքացի Մ.Ա.Խորենացուն և առաջարկել վարույթը կարճել վաղեմության ժամկետը լրանալու և (կամ) 2018թ. համաներման ակտի հիմքով։
***
Երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ներառյալ՝ ԲԴԽ անդամները, խոսում են «նախաքննության գաղտնիքի» մասին, այն էլ՝ երրորդական նշանակության թղթերի հետ կապված «հանցանքի» գործով, այն էլ՝ քաղաքական իշխանության թիրախում հայտնված դատավորի վերաբերյալ «գործով»,
ես լիարժեք իրավունք ունեմ պնդել, որ հիմնավորումներ ՉԿԱՆ։
#ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը