ՀՀ ոստիկանության ծառայողները հուլիսի 30-ին բերման են ենթարկել Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող երկու անձի։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Միխայիլ Լեոնտևը, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ուրա քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի (մարդու ինքնասիրությունը և արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով:
Հուլիսի 30-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 37-ամյա Մելիք Գ.-ն, որը 2019թ. հունիսի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Գուկով քաղաքի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը