Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նման է հաշվեհարդարի։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։
«Այն, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, ինձ ասել և ասում են սովորական մարդիկ, այսինքն անկողմնակալ դիտորդները»,- ասել է նա:
Ըստ Ազարյանի՝ դատավոր Գրիգորյանի լիազորությունների կասեցումը կարող է նախադեպ լինել, որպեսզի մյուս դատավորների նկատմամբ ևս ճնշումներ լինեն։
«Չեմ կասկածում, որ այդպես է լինելու, իրենք այլ տարբերակ չունեն պարկեշտ դատավորներից ազատվելու»,- ասոլ է նա։
Հարցին, կարելի՞ է արձանագրել, որ ԲԴԽ-ն այսօր ի զորու չէ ապահովելու դատավորների անկախությունը, դատավոր Ազարյանը պատասախնել է, որ այդ մասին վաղ է խոսելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը