24 07 2019

Ռոբերտ Քոչարյանը՝ իր առանձնատնից առգրավված զենքերի մասին



«Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին և այդտեղ չկար որեւէ զենք, որն օգտագործված է եղել Մարտի մեկի ժամանակ, կամ ինչ–որ տեսակի զենք, որը կարող էին ենթադրել, որ Մարտի մեկի հետ կապ ունենար»,– Վերաքննիչ դատարանում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր առանձնատնից առգրավված զենքերին։

«Ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էր նաև այլ երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից, և որսորդական զենք։ Այդ զենքերն ընդհանրապես առնչություն չունեն այս քրեական գործի հետ»,–ասաց նախագահ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2018թ․ օգոստոսի 6–ին ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում, առգրավել բանկային փաստաթղթեր, հրազեն և այլ իրեր, որոնք մինչ այժմ չի վերադարձվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ