20 07 2019

Իրավական դաշտում Քոչարյանի գործն արդեն տանուլ է տրված. փաստաբան



«ԱԱԾ-ն, դատախազությունը և ՀՔԾ-ն լծված են մի գործի՝  հավաքել ապացույցներ և հիմքեր, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Սակայն նրանք այդ դաշտում արդեն տանուլ են տվել, բոլորի համար ակնհայտ է, որ նրանց մոտ չստացվեց հիմնավորել թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը,թե կալանքի տակ պահելու հիմքերը: Եվ դա է պատճառը, որ նրանք սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նկատեց, որ դատաիրավական դաշտում կատարվողը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, իսկ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, այդ իսկ պատճառով իշխանությունը տարբեր միջոցներ է ձեռնարկում դա հիմնավորելու համար:

«Դուք ինչ եք կարծում, եթե պարոն Քոչարյանին կալանավորելու հիմքեր լիներ, ԱԱԾ տնօրենը ստւպված կլինե՞ր երկար բացատրական աշխատանքներ տանել այդ դատավորի հետ, հետո էլ եզրափակել, թե ուզես- չուզես պիտի կալանքը տաս»,- նկատեց Հայկ Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ