Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք որ Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9 ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։ Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստանձնել իր լիազորությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը