19 07 2019

«Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում». Նարեկ Կարապետյան

«Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում». Նարեկ Կարապետյան

Armeniasputnik.am-ը գրում է.

Ընդամենը մի մարդու՝ ոստիկանությանը ներկայացրած բողոքով, որ իր նկատմամբ կատարվել է բռնություն և շորթում, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարցուցել։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Օրեր առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն և նրա ընկերոջը՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

«Նման փորձ գրեթե չկա․ մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում, այն էլ այսպիսի ոչ անլուրջ քրեական գործ»,-ասել է Նարեկ Կարապետյանը։ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իրեն վերագրվող մեղադրանքները չի ընդունում․ ասում է՝ ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել:

Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբայրը) որդուն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթում: Ըստ ԶԼՄ–ների` գործարար Վահե Պարազյանը հայտարարել էր, որ Նարեկ Կարապետյանը թիկնապահների հետ ծեծել է իրեն Երևանի ռեստորաններից մեկում և պահանջել 10 միլիոն դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ