Zham.am-ը գրել է. «Եվ այսպես հայտնի դարձավ, թե ինչու է Փաշինյանն ու իր թիմը «մանթրաժ» երկրում դատաիրավական գործընթացներից: Այլևս վեթինգի մասին չեն խոսում, դատարանների մասին զգույշ են արտահայտվում: Իսկ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ չեն համարում:
Պարզվում է՝ Փաշինյանի քայլերը այս հարցերի շուրջ լուրջ մտահոգություն է առաջացրել, նույնիսկ այնպիսի պահպանողական կառույցի մոտ ինչպիսին Վենետիկի հանձնաժողովն է: Կրկին նշենք, որ այս կառույցը չափազանց զգույշ է իր գնահատականներում: Բայց Փաշինյանի քայլերը նույնիսկ նրանց են զայրացրել:
Մասնավորապես, հանձնաժողովը արձանագրել է հետևյալը՝
Առաջին
Փաշինյանի կոչից հետո անմիջապես շրջափակել դատարանները կատարվել է «...Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո...»:
Սույն փաստը արդեն խոցելի է դարձնելու այս հարցում ցանկացած որոշում Եվրոպական դատարանում, քանզի ակներև է, որ այն քաղաքական ենթատեքստ ունի, և Փաշինյանը այլևս ոչ մեկին չի կարող համոզել, որ այս հարցում, «չի միջամտում դատական գործընթացին»:
Երկրորդ
Վենետիկի հանձնաժողովը անընդունելի է համարել վարչապետի կողմից դատարանների դռների արգելափակման կոչը:
Սա ուղղակի նախազգուշացում է, որ Փաշինյանը կատարել է Սահմանադրությանը հակասող քայլ:
Եթե երկրում լիներ ուժեղ և նորմալ ընդդիմություն, միայն այս փաստը հերիք կլիներ, որ երկրում Սահմանադրությունը խախտելու համար Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսվել:
Երրորդ
Վենետիկի հանձնաժողովը ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում վեթինգի անհրաժեշտություն չկա: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ մանրահոգի մարդիկ են հավաքված Փաշինյանի շրջապատում, ովքեր հանուն իրենց անձնական շահերի պատրաստ էին Հայաստանը դարձնել վտանգավոր էքսպերիմենտներ իրականացնելու համար պոլիգոն:
Սա ևս ցույց է տալիս, որ այս մարդկանց ամեն օր մնալը իշխանության մեջ լրջագույն վտանգ է ներկայացնում երկրի համար:
Չորրոդ
Վենետիկի Հանձնաժողովը Վահե Գրիգորյանի մասով փաստացի նշեց հետևյալը. «... Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱսահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակվածՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանիկողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ...»։
Հանձնաժողովի այս գնահատականը վերաբերվում է ոչ միայն Վահե Գրիգորյանի ավանտյուրիստական գործողություններին, այլև նրան, որ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող ԱԺ-ն ողջյունեց այդ ավանտյուրիստի հայտարարությունը:
Սա արդեն փաստում է նրա մասին, որ հանձնաժողովում ԱԺ-ին փաստացի համարում են «գրպանային»:
Այս գնահատականները իսկական քաղաքական ապտակ էր ուղղված Փաշինյանին և միաժամանակ նախազգուշացում:
Այս իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանն ունի երկու տարբերակ: Հայտարարի, որ Բուքիքիոյի հերն էլ անիծաց ունի և շարունակի իր հակաիրավական քայլերը: Այդ դեպքում կմիանա իր իշխանությունից հեռանալու քաղաքական հաշվիչը: Կամ էլ փորձի հետ քայլեր անել՝ մաքրելով իր շրջապատը ավանտյուրիստներից ՝ փորձելով երկարաձգել իր իշխանությունը մինչև հաջորդ ընտրությունները:
Ո՞ր ճանապարհով կգնա Փաշինյանը հայտնի կդառնա ոչ հեռու ապագայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը