Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննության օրը դեռևս հայտնի չէ:
Այս մասին NEWS.am–ին ասել է Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Վերջինս ասաց, որ դատարանից տեղեկացել են, որ գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը արձակուրդ է մեկնել։
Դավիթ Գրիգորյանը արձակուրդ է մեկնել հուլիսի 9-ին և կվերադառնա հուլիսի 31-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը