Դատավորների ընդհանուր ժողովից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն իր կարծիքը հայտնեց Նախշուն Տավարացյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նա նշեց․ «Ես գտնում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել. հրաժարվելով ստանձնել իր պարտականությունը նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգին: Այսինքն՝ կարող է այսօր մեկը ընտրվեր, եւ տիկին Տավարացյանը ասեր՝ ես կերդվեմ 3 տարի հետո: Այդպիսի կազուս չի կարող լինել»։
Բալայանը հավելեց, որ ինքը Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ դուրս է եկել դահլիճից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը