«Ես անձամբ չէի ցանկանա, որ իմ տղան, որն այսօր ԵՄ-ում մեր ներկայացուցիչն է և դեսպան է, այս համակարգում աշխատեր։ Նրա պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության վրա կասկած չունեմ, բայց ինչպես է կարողանում դիմակայել և ազգային քաղաքականություն իրականացնում, այդ հարցերը իրեն պետք է տալ, ոչ թե ինձ: Իմ ցանկությունը կլիներ, որ Տիգրանը այդ համակարգում չաշխատեր այս իշխանությունների օրոք»,- Մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքարի» մեծ հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը, որի որդին՝ Դավիթ Բալայանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարը։
Հարցին, թե արդյո՞ք ճնշումներ կան նրա որդու՝ Տիգրան Բալայանի նկատմամբ, մանավանդ որ հայրը ընդդիմադիր է, եղբայրը՝ Դավիթ Բալայանը, իշխանության սրտի դատավոր չէ, Կիմ Բալայասնը պատասխանեց․ «Դուք շատ միամիտ հարց եք տալիս։ Որպեսզի դուք այս իշխանությունների վերաբերունքը կարողանաք պատկերացնել, հիշո՞ւմ եք, երբ հացադուլ հայտարարեցի, նոր Նիկոլ Փաշինյանը մյուս տղայիս՝ Գաբրիել Բալայանի հրաժարականի դիմումը ստորագրեց։ 10 օր առաջ դիմումը ներկայացրել էր, չէր ստորագրում, հենց նստեցի հացադուլի, ստորագրեց»։ Նշենք, որ խոսքը Գաբրիել Բալայանի մասին է, որը աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Իսկ Դավիթ Բալայանը, որ աշխատում է Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր, համարվում է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը