11 07 2019

Դատարանի նախագահը՝ Նախշուն Տավարացյանի հետ կապված խնդրի մասին



ԲԴԽ անդամ դառնալուց հրաժարված՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հետ կապված խնդրին օրենսդրական կարգավորում չկա, սակայն իրավիճակը պետք է լուծում ստանա։ Այս մասին դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը:

«Իրավիճակն օրենքի ուժով մի փոքր անլուծելի է՝ կապված այն փաստի հետ, որ տիկին Տավարացյանը չի երդվել։ Փաստորեն մենք ունենք ընտրված բարձրագույն դատական խորհրդի անդամ, որը, սակայն, դեռևս չի սկսել իրականացնել պաշտոնեական պարտականությունները, քանի որ նա դեռևս չի երդվել։ Մյուս կողմից մենք ունենք իրավիճակ, որ  դեռևս դադարեցված չէ այդ անդամի լիազորությունները, հետևաբար իրավիճակը պետք է լուծում ունենա: Հնարավոր է, խնդիրը քննարկվի այսօրվա ժողովի ընթացքում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով ԲԴԽ անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Այս թեմայում հրապարակում էր արել նաև Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե Նախշուն Տավարացյանը երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ