05 07 2019

Բարեփոխումների քայլեր այս պահին տեսանելի չեն. Դավիթ Հարությունյան



«Դատաիրավական բարեփոխումների քայլեր այս պահին դեռևս տեսանելի չեն: Առկա են ավելի շատ իմիջային քայլեր, որոնք ավելի շատ ստեղծում են հանրային դիսկուրս, քննարկումներ, քաղաքական գործիչներ և իրավաբաններ են խոսում, որոնք իրենց էությամբ խորը փոփոխությունների բերել չեն կարող»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում նկատեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հայտարարված դատաիրավական բարեփոխումներին:

«Քայլերը, որոնք վերջին ժամանակահատվածում ձեռնարկվում են, առաջացնում են այնպիսի մտավախություն, որ գործադիր իշխանությունն ուզում է անհամեմատ ավելի շատ ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա, որը վտանգավոր և փակուղի տանող ճանապարհ է»,- իր մտահոգությունը հայտնեց նախկին նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ