03 07 2019

ԲԴԽ նախկին անդամը՝ չընտրված անդամի մասին

ԲԴԽ նախկին անդամը՝ չընտրված անդամի մասին

ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իհարկե, ԱԺ-ի որոշելիքն է, թե որ գիտնականը կընտրվի Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ուղղակի նկատեմ, որ չընտրվեց ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան իրավագետների շրջանում և հանրության մեջ միանշանակ ճանաչված, մի քանի օտար լեզուներ գերազանց տիրապետող, լայն միջազգային անձնական կապեր ունեցող, ուսանողության կողմից անվերապահ հարգված ու ազնվագույն մարդ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Այս երիտասարդ իսկական գիտնականն անթերի չէ՝ խոսում և գործում է շիտակ ու ազնիվ, պաշտոնի չի ձգտում (դրա համար էլ մերժել է առաջարկությունը և միայն դժվարությամբ համաձայնել), բայց հավատացեք այս տեսակը առավել պահանջված պետք է լինի՝ նաև ձեր հեղինակության համար:

Ի՞նչ է, կարծում եք, նա իրավագիտության ֆակուլտետում հլու և հնազա՞նդ է եղել, ճիշտ հակառակը, ասել է այն, ինչ մտածել է, սակայն երբեք ղեկավարության մոտ այդ հիմքով խնդիր չի ունեցել: Մտածեք....

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ