Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» աշխատակիցը հայտնում էր, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են վաճառասրահի պատուհանի ապակին եւ գողացել 5 արկղ քաղցրավենիք:
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը։ Անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո տուժողից հաղորդում ընդունեցին։
Հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները գողությունը կատարած անձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Շուտով Փարպեցու փողոցից գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց 21-ամյա երիտասարդը, որը խոստովանական բացատրություն տվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Քննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը