ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հաղորդման հիմքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով հարուցված գործը կասեցվել է։
«Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ գործը կասեցվել է։ Այսինքն՝ հայտնի չէ այն անձը, ով քրեական գործում պետք է ներգրավվի՝ որպես մեղադրյալ»,- ասել է նա։
Պատգամավորի դեմ սպառնալիքների հաղորդման գործի շրջանակում հարցաքննության էին հրավիրվել Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը։
Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել էր, որ քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Ավագյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր հասցեին վիրավորանքների և սպառնալիքների առնչությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը