01 07 2019

Հարձակում Երևանում․ քաղաքացին վնասազերծել է հանցագործին. Shamshyan.com

Հարձակում Երևանում․ քաղաքացին վնասազերծել է հանցագործին. Shamshyan.com

Երեւանում, այսօր, հուլիսի 1-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված ու հրացանով զինված անձը ներս է մտել Զաքյան փողոցի թիվ 5 հասցեում գործող Vivaro բուքմեյքերական ընկերության գրասենյակ եւ փորձել ավազակային հարձակում կատարել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Vivaro-ում այդ պահին գտնվող քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի անգամ հարվածել է զինված ու դիմակավորված անձին, ով դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին եւ հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են գլխարկը, որը հարձակվողը օգտագործել է որպես դիմակ, դեմքը քողարկելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ