Գիշերը ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի մուտք են գործել «Max Oil» բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիննես չեն ենթարկվել նրանց. սկսվել է քաշքշոց, դիմակավորված անձանցից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա երկուսն էլ դիմել են փախուստի։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ ձախ սրունքի հրազենային վիրավորումով և գլխի հատվածում ստացած վնասվածքով 2 մարդ է տեղափոխվել երևանյան ԲԿ–ներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը