01 07 2019

ԶԼՄ-ների պետական հաշվառման նախագծերի փաթեթը` ՄԻՊ ուսումնասիրության առարկա

ԶԼՄ-ների պետական հաշվառման նախագծերի փաթեթը` ՄԻՊ ուսումնասիրության առարկա

Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը միջազգային չափանիշներին ու փորձին, պրակտիկային համապատասխանության տեսանկյունից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Ուսումնասիրության առարկա կդառնան նաև փորձագիտական ու առաջին հերթին՝ լրատվամիջոցների կարծիքները։

ՄԻՊ գրասենյակից հիշեցնում են, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական գործունեությունը, դրա պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է ու գտնվում է անմիջական ուշադրության կենտրոնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ