Այդ դատավորից հնարավոր չէր արդարադատություն ակնկալել, մենք դա վաղուց գիտեինք, այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ պարզապես անհամատեղելի են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշմանը։
«Դժվար էր պատկերացնել, որ այս դատավորը կարող է այս հարցին օրենքին մոտ ինչ–որ լուծում տալ»,–ասել է նա՝ նշելով, որ հետագայում մանրամասն կերպով կանդրադառնան դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը