25 06 2019

Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանները չեն մասնակցի Վերաքննիչի վճռի հրապարակմանը

Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանները չեն մասնակցի Վերաքննիչի վճռի հրապարակմանը

Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:  Այս մասին հաղորդվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ոչ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում»,- նշվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ