22 06 2019

Ես համաձայն չեմ Վահե Գրիգորյանի մեկնաբանությունների հետ. Լարիսա Ալավերդյան. 168.am

Ես համաձայն չեմ Վահե Գրիգորյանի մեկնաբանությունների հետ. Լարիսա Ալավերդյան. 168.am

168.am-ը գրում է.

«Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելիս երդման տեքստում արված հայտարարություններն իրարամերժ քննարկումների առիթ դարձան։

Հիշեցնենք, որ նա մասնավորապես ասել էր. «ՍԴ մուտք գործելիս, որպես ՍԴ-ում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ։ Ես, ստանձնելով  ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում  ընդունելի ձևաչափով՝ այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»։

Ասվածն անընդունելի է համարում նաև  Լարիսա Ալավերդյանը, ով 168.am-ի հետ զրույցում, թեև չհերքեց Վ. Գրիգորյանի բարձր մասնագիտական ու մարդկային որակները, այդուհանդերձ նշեց, որ չի կարող համաձայնել հնչեցվածի հետ.

«Ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ վաղուց՝ 2004-2005 թվականներից, մենք տարբեր հարցերով ընդհանուր գործեր ենք ունեցել ՄԻԵԴ-ում։ Տվյալ դեպքում պետք է հստակեցնեմ իմ կոռեկտ դիրքոորշումը՝ ես համաձայն չեմ նրա մեկնաբանությունների հետ։ Բան չունեմ ավելացնելու՝ մնացյալն արդեն պետք է հստակեցվի Վահե Գրիգորյանի կողմից՝ արդյո՞ք դրանք լիրիկական զեղումներ էին, արդյո՞ք դրանք ցանկություններ են, որոնք որպես իրականություն են ներկայացվում…։ Կարծում եմ՝ Սահմանադրության որևէ կետը որևէ առիթ չի տալիս այն մեկնությունների համար, որոնք որ հնչեցվել են նրա կողմից։ Ինչպես ասում են՝ «Դու իմ բարեկամն ես, բայց ճշմարտությունն  ավելի թանկ է»» ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ