17 06 2019

Հայկ Ալումյանը հանցագործության մասին հաղորդում է տվել գլխավոր դատախազին



Հունիսի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ: 

Նրա խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է որոշման կայացումը՝ հնարավորություն տալով Վերաքննիչ դատարանին ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ