14 06 2019

Եվս մեկ ԲԴԽ անդամ հրաժարական տվեց

Եվս մեկ ԲԴԽ անդամ հրաժարական տվեց

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իր հրաժարականի դիմումում Մեղրյանը խնդրել է խորհրդի առաջիկա նիստում իր լիազորությունները համարել դադարած։  Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական-իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։ Նշենք, որ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։

Ավելի վաղ՝  հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Իսկ  2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանի լիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ