«Անցումային արդարադատությունը արդարադատության նոր տեսակ չէ և անցումային արդարադատության միջոցով երկրները չեն հասել գործող դատական համակարգերը փոխարինող՝ արտակարգ դատարաններ ստեղծելուն: Ճիշտ հակառակը՝ դա որոշակի մասշտաբայնության խախտումներին արձագանքելու ձև է»,- ասաց իրավական ուղի ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Նա նշեց, որ հարց է առաջանում, թե որ խախատումներն են, որ միջազգային պրակտիկայում իրենց արձագանքն է ստացել անցումային արդարադատության ճանապարհով. «Մենք ունենք մարդու իրավունքների խնդիրներ, այդպիսի մարտահրավերներ ունեն բոլոր երկրները, բայց դրանց արձագանքում են դատական համակարգերի և իրավական համակարգի այլ միջոցներով»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը