Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։
Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն։ Դեպքի վայր են կանչվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու պետական պահպանության գլխավոր վարչության այլ ծառայողներ, որոնք տղամարդուն բերման են ենթարկել բաժին։ Պարզվել է, որ նրա Երևանի բնակիչ է, 46 տարեկան։
Հանցագործության գործիք հրազենն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը